Ռուսաստանում մոտ ժամանակներս կսկսի օգտագործվել դեղամիջոց COVID-19-ի դեմ. Պուտին
copy image url

Ռուսաստանում մոտ ժամանակներս կսկսի օգտագործվել դեղամիջոց COVID-19-ի դեմ. Պուտին

Արտաքին 3 տարի առաջ - 18:53 01-11-2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ շուտով երկրում կսկսեն օգտագործվել կորոնավիրուսի դեմ դեղամիջոց։ Այս մասին նա հայտարարել է պաշտպանության նախարարության և պաշտպանական արդյունաբերական համալիրների ձեռնարկությունների ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ, որը հեռարձակվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքով։

«Այժմ մշակվում են, սկզբունքորեն մոտ ժամանակներս արդեն, վստահ եմ, կօգտագործվեն դեղամիջոցներ»,- հաղորդել է պետության ղեկավարը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ COVID-19-ից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է: