Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
copy image url

Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

Ներքին 3 տարի առաջ - 15:28 02-07-2021

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և դեսպանության աշխատակիցներին։

Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ջերմ ընդունելության համար և շնորհավորել բոլորին արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ անցկացնելու, դրա արդյունքները միջազգայնորեն ճանաչվելու և համոզիչ հաղթանակ արձանագրելու համար։

Դեսպան Իմանբաևը Ռուստամ Բադասյանին փոխանցել է նաև Ղազախստանի արդարադատության նախարար Մարատ Բեկետաևի ջերմ ողջույններն ու հայտնել նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին։