Թաթոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել գերիների վերադարձի հարցը
copy image url

Թաթոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել գերիների վերադարձի հարցը

Ներքին 3 տարի առաջ - 12:35 02-07-2021

Արման Թաթոյանը Դունյա Միյատովիչի հետ հանդիպման ժամանակ նաև ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները։

Մարդու իրավունքների պաշտպանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել գերիների վերադարձի հրատապության հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ֆեյսբուքյան էջում գրառում անելով։

Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ:

«Պաշտպանը հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանից հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հրատապությունը՝ ներկայացնելով փաստեր, որ ադրբեջանական կողմը գերիներին պահում է մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտումներով»,–նշված է Թաթոյանի գրառման մեջ։

Բացի այդ, Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները, Սյունիքում ու Գեղարքունիքում փաստահավաք աշխատանքների արդյունքները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում և ազատությունից զրկման մյուս վայրերում մարդու իրավունքների վիճակը, ինչպես նաև երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր


Ձեզ գուցե հետաքրքրի