Ամերիկացի տղան գրոսմայստեր է դարձել 12 տարեկանում և գերազանցել է Սերգեյ Կարյակինի ռեկորդը: Այս մասին հաղորդում է CNN- ը:
Աբհիմանյու Միշրան՝ Նյու Ջերսիից, ճանաչվել է գրոսմայստեր այն բանից հետո, երբ 2500 միավոր է հավաքել Էլոյի վարկանիշով և տիտղոսի համար երրորդ նորմն է լրացրել։ Ռեկորդը սահմանվել է չորեքշաբթի, հունիսի 30-ին՝ Բուդապեշտում ընթացող Vezerkepzo GM Mix մրցաշարի ընթացքում:
Որոշիչ խաղում Միշրան հաղթել է հնդիկ Լեոն Մենդոնկային: «Ես վերջապես հաղթեցի իմ հիմնական մրցակցին [շարունակվող համաճարակին], որն ինձ հետ էր պահում վերջին 14 ամիսների ընթացքում: Շնորհակալ եմ բոլորից սիրո և աջակցության համար: Ես անհամբեր սպասում եմ աշխարհի առաջնությանը», - հաղթանակից հետո սոցցանցի իր էջում գրել է Միշրան: