Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերեց։
Այսօր Բարսելոնայի հետ նրա պայմանագիրն ավարտվեց, իսկ դրա երկարաձգման մասին դեռ ոչ մի նորություն չկա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա ֆուտբոլիստը ակումբի նախագահ Ժոան Լապորտային հայտնել է, որ պատրաստ է ընդունել պայմանագրի երկարաձգման առաջարկը։
Մեսսին 2003 թվականից հանդես է եկել Բարսելոնայում։ Այս ընթացքում նա կապտանռնագույնների հետ 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 7 անգամ նվաճել Գավաթը, 8 անգամ՝ երկրի Սուպերգավաթը, 4 անգամ հաղթել ՉԼ-ն, իսկ 3-ական անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնությունը։
Պրիմերայի նախորդ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 35 խաղի, խփել 30 գոլ ու դարձել 11 գոլային փոխանցման հեղինակ։ ՉԼ 6 խաղում նրա ակտիվում 5 գոլ ու 2 փոխանցում է։