Երևանում կանցկացվի պաղպաղակի փառատոն
copy image url

Երևանում կանցկացվի պաղպաղակի փառատոն

Ներքին 3 տարի առաջ - 20:53 30-06-2021

Երազ այգու արդեն ավանդույթ դարձած Պաղպաղակի փառատոնն այս տարի կկայանա հուլիսի 6-ին։

«Այս յուրօրինակ միջոցառմանը մասնակցում են ամենահայտնի ու համեղ պաղպաղակի բրենդները` իրենց հետաքրքիր պաղպաղակներով:

Հրավիրում ենք բոլորին, ովքեր ցանկանում են վայելել պաղպաղակի համերը, մասնակցել խաղերին և անցկացնել անմոռանալի օր։
Ամբողջ օրվա ընթացքում գործելու են այգու բոլոր ծառայությունները։
Փառատոնն անցնելու է ուրախ ու հաճելի միջավայրում: Օրը հագեցած է լինելու հետաքրքիր ծրագրով` համերգային շոու, հերոսներ, կերպարներ, խաղեր, մրցույթներ, նվերներ, շահումներ և իհարկե հյուրասիրություն։

Այգու մուտքն ազատ է»,- նշված է Երազ այգու ֆեյսբուքյան էջում։

Ամենից շատ դիտված