Ընտրություններում հաղթելու և տպավորիչ առավելության գաղտնիքը պետք է փնտրել սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում Փաշինյանի ելույթում, երբ վերջինս ասում էր. «Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել»։
Այս մասին գրում է Տիգրան Պասկևիչյանը Ալիք մեդիայի իր սյունակում` անդրադառանալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրություններին:
Նրա խոսքով՝ պատերազմի առաջին օրն հնչած այս խոսքն, ըստ էության, ելքի կանխատեսում էր։ Փաշինյանն ասում էր պարզ բան՝ ժողովուրդ, դու պարտվելու ես, ինքդ որոշիր պատասխանատվությանդ չափը։
Տիգրան Պասկևիչյանը պարզաբանում է, որ 2018-ով երաշխավորված իր պատասխանատվությունը սահուն կերպով տարածում էր զանգվածների վրա։
«Ամիսներ անց, սակայն, պարզ դարձավ, որ ժողովուրդը պատասխանատվություն կրել կամ այն ուրիշին պատվիրակել չի պատրաստվում,-գրում է Տիգրան Պասկևիչյանը,- ժողովուրդը վերադարձրեց պատասխանատվությունն իրական տիրոջը։ Եվ այս գնդակն է, որ թիակից թիակ սավառնելով՝ թույլ չի տալու, անգամ փայլուն արդյունքով, հաղթահարված համարել ճգնաժամը»։