Սինգապուրում բժիշկները կոչ են արել դադարեցնել տղաների պատվաստումները
copy image url

Սինգապուրում բժիշկները կոչ են արել դադարեցնել տղաների պատվաստումները

Ավելին 3 տարի առաջ - 21:12 27-06-2021

Սինգապուրի բժիշկները կոչ են արել երկրի իշխանություններին դադարեցնել արական սեռի անչափահաս քաղաքացիների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները՝ ԱՄՆ-ում պատվաստումից հետո 13-ամյա տղայի մահվան լուրից հետո, հայտնում է The Straits Times- ը: Մանկաբույժներն ու սրտաբաններն արդեն համապատասխան նամակն ուղարկել են տեղական պատվաստումների կոմիտեին:

Նամակում ասվում է Սինգապուրում 200 հազար տղաների պատվաստումը դադարեցնելու անհրաժեշտության մասին, քանի դեռ չեն պարզվել ամերիկացի դեռահասի հետ կատարվածի բոլոր մանրամասները: «Այս քայլը չափազանց անհրաժեշտ է, քանի որ Սինգապուրում երեխաների և դեռահասների պատվաստումների ծրագիրն «ամենաագրեսիվներից» մեկն է աշխարհում», - ընդգծել է սրտաբան Կհո Կվան Պոն:

Ամենից շատ դիտված