Հղիության ընթացքում «Sputnik V» կորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործումը խորհուրդ է տրվում միայն այն դեպքերում, երբ մոր համար ակնկալվող օգուտը գերազանցում է պտղի համար հավանական ռիսկը: Սա բխում է դեղամիջոցի նորացված հրահանգներից, որը հրապարակվել է medum.ru կայքում:
«Հղիության ընթացքում «Sputnik V»-ի կլինիկական օգտագործման փորձ չկա: Այս առումով՝ դեղամիջոցը պետք է օգտագործվի հղիության ընթացքում միայն այն դեպքերում, երբ մոր համար ակնկալվող օգուտը գերազանցում է պտղի համար հավանական ռիսկը», - ասված է փաստաթղթում:
Հրահանգներում նշվում է նաև, որ «Sputnik V» դեղամիջոցի օգտագործումը հակացուցված է կրծքով կերակրման ժամանակ՝ նորածինների համար առկա ռիսկի պատճառով:
Հունիսի 25-ին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է «Sputnik V»-ով հղի կանանց պատվաստման հակացուցումները վերացնելու մասին` հաշվի առնելով պատվաստանյութի անվտանգության նախաքիմիական ուսումնասիրությունների դրական արդյունքները, ինչպես նաև կուտակված տվյալներ կլինիկական փորձարկումների արդյունավետությունը: