Բրիտանական Defender ականակիրը ժամանել է վրացական Բաթումի նավահանգիստ, որտեղ նրան դիմավորել են պարերով ու անսամբլի պարեղանակներով, որի արտիստները հագել էին ազգային հագուստ, հայտնում է REN TV-ն: Բրիտանացի նավաստիներն էլ ծափահարում էին վրացի պարողներին:
«Մենք ուրախ ենք Բաթումում ընդունելու Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի պաշտպանության ամենահզոր ավիակործանիչներից մեկին»,- ավելի վաղ հաղորդվել է Վրաստանում Բրիտանիայի դեսպանության էջում: Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Լոնդոնը մտադիր է համագործակցել Սև ծովի գործընկերների հետ՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար:
Ի դեպ, վրացի օգտատերերը ուրախությամբ մեկնաբանել են իրենց նավահանգիստ բրիտանական ականակրի մուտքը: «Բրիտանիան ամենաուժեղ երկիրն է, և ուրախալի է ունենալ նման աջակցություն», «Գլխավորը՝ ավելի հաճախ այցելեն»,- գրել են նրանք: