Այս իշխանությունների օրոք Արցախի բանակցային գործընթացում ոչ մի առաջխաղացում չի կարելի սպասել, քանի որ այս մարդկանց համար հակամարտության էջը փակված է:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Խաչիկ Գալստյանը:
Նրա խոսքով, ՀՀ-ի այժմյան իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնակում Արցախի հարցի կարգավորման շուրջ բանակցություններն օր առաջ սկսելու ուղղությամբ:
‹‹Մեզ համար ամենակարևոր սկզբուքն այն է, որ Արցախյան հակամարտության էջը փակված չէ, և կարգավիճակի հարցը շարունակում է առաջնային մնալ››,- փաստեց Խաչիկ Գալստայնը:
Նրա խոսքով, Արցախի ժողովրդի անվտանգության հիմնահարցը մեծագույն կարևորության խնդիր է, որը պետք է լուծվի:
‹‹Ցավով պետք է արձանագրեմ, որ այսօր ՀՀ-ն ոչ միայն չի կարող երաշխավորել Արցախի անվտանգությունը, այլ նաև ունակ չէ պաշտպանելու անգամ սեփական անվտանգությունը, ինչի վառ ապացույցն է մեր սահմանային իրավիճակը››,-ասաց քաղաքագետը:
Ըստ նրա՝ ներկայիս վարչախումբը իր մտավոր ներուժով ունակ չէ լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և այն գործընթացները, որ հիմա են տեղի ունենում, տանելու են Արցախի վերջնական հայաթափմանը և կորստին:
Այս ողբերգությունից խուսափելու համար, ըստ քաղաքագետի, մենք ազգովի պետք է մի քանի հարցի պատասխանենք:
‹‹Կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է Արցախը մեզ համար` սա տրիվիալ հարց է թվում, բայց հայ ժողովուրդը պետք է այս հարցին հստակ պատասխան ունենա››,- նշեց Խաչիկ Գալստյանը:
Հաջորդ կարևոր հարցն, ըստ քաղաքագետի, հետևյալն է՝ ի՞նչ պետություն ենք մենք ուզում կառուցել:
‹‹Մենք պետք է փաստենք, որ անկախության հռչակումից ի վեր մենք պետականության կառուցման գործընթացքում ունեցել ենք ինչպես հաջողություններ, այնպես էլ բացթողումներ,-ասաց քաղաքագետը,- և այդ բացթողումների պատճառով էր, որ 2018 թվականին փողոցից պատահական մարդիկ եկան իշխանության և ի չիք դարձրին մեր հիմնական ազգային երազանքները ՝ ի դեմս երկու հայակական պետությունների գոյակցության››:
Երրորդ կարևոր խնդիրը, ըստ մեր զրուցակցի, վարքագծային փոփոխություններն են:
‹‹Այս ստամոքսի, պարտվածի հոգեբանությունը, ինչպես նաև համատարած ապատիան և անտարբերությունը մեզ կարող են սոցիալական մահվան եզրին կանգնեցնել››,- փաստեց քաղաքագետը: