Ուղիղ եթեր
Ջունգլիներում մեծացած տղամարդը կանանց գոյության մասին իմացել է 41 տարեկանում
copy image url

Ջունգլիներում մեծացած տղամարդը կանանց գոյության մասին իմացել է 41 տարեկանում

Արտաքին 3 տարի առաջ - 18:50 25-06-2021

Հո Վան Լանգը 41 տարի ապրել է ջունգլիներում այն ​​բանից հետո, երբ Վիետնամի պատերազմի ժամանակ իր հայրիկի և եղբոր հետ փախել է ջունգլիներ, որը տեղակայված է Կուանգնայ գավառի Տայչա շրջանում, հայտնում է Mirror-ը:

Պարբերականի տվյալներով, տղամարդը ապրել է արտաքին աշխարհից ամբողջովին մեկուսացած և գաղափար չի ունեցել կանանց գոյության մասին:

Հո Վան Լանգի անսովոր պատմությունը սկսվել է 1972թվականին, երբ նա իր հոր և եղբոր հետ փախել է Վիետնամի պատերազմի ժամանակ՝ այն բանից հետո, երբ ամերիկյան ռումբը սպանել է նրա մայրիկին և երկու եղբայրներին ու քույրիկին: Այդ ժամանակից ի վեր նա վարել է իսկական Տարզանի կյանք՝ սովորելով որսալ և ուտել անտառային կենդանիներ:

Հայրը երբեք որդուն չի պատմել կանանց գոյության մասին, ուստի Լանգն իմացել է հակառակ սեռի գոյության մասին միայն 41 տարեկանում, երբ հանդիպել է Ալվարո Սերեսոյին, որը Հո Վան Լանգին պատմել է, որ աշխարհում գոյություն ունեն ոչ միայն տղամարդիկ: