Microsoft-ի ղեկավարությունը Գեյթսի դավաճանությունների մասին իմացել է դեռ 2008 թվականին. WSJ
copy image url

Microsoft-ի ղեկավարությունը Գեյթսի դավաճանությունների մասին իմացել է դեռ 2008 թվականին. WSJ

Արտաքին 3 տարի առաջ - 14:57 19-10-2021

Microsoft-ի ղեկավարությունը դեռևս 2008թ.-ին է իմացել, որ ընկերության հիմնադիր և նախկին նախագահ Բիլ Գեյթսը սիրային հարաբերություններ է ունեցել ընկերության աշխատակցուհիների հետ և խորհուրդ է տվել անհապաղ դադարեցնել դրանք, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Միջադեպը, որի մասին հաղորդել է WSJ-ն, կապված է մի կնոջ հետ, որին Գեյթսը, ամուսնացած լինելով հանդերձ, սիրային նամակներ է ուղարկել՝ հրավիրելով հանդիպել ոչ աշխատանքային ժամի: Երբ Microsoft-ում իմացել են նամակագրության մասին, գլխավոր իրավախորհրդատու, իսկ այժմ Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը հանդիպել է Գեյթսին և պահանջել, որ նա անհապաղ դադարեցնի գործընկերների հետ նման շփումները: Գեյթսը խոստովանել է, որ նման նամակներ ուղարկելը լավ գաղափար չէ, և խոստացել է այլևս նման առաջարկներ չանել ընկերության աշխատակցուհիներին:

Այնուհետև, Microsoft-ում որոշել են, որ Գեյթսի վերաբերյալ որևէ լրացուցիչ գործողության անհրաժեշտություն չկա, քանի որ խնդիրն էլփոստից այն կողմ չի անցել:

2021թ.-ի օգոստոսի 2-ին Մելինդան և Բիլ Գեյթսը պաշտոնապես բաժանվեցին 27 տարվա ամուսնությունից հետո: Դրա պատճառը միլիարդատիրոջ՝ կին ճարտարագետի հետ սիրավեպ ունենալու մասին խոստովանությունն էր, որը տեղի էր ունեցել 2002թ.-ին: Դավաճանությունը Microsoft-ի կողմից բացահայտվել է 2019թ.-ին, որից հետո Գեյթսը վերջնականապես լքել է ընկերության տնօրենների խորհուրդը: