ԵՄ գագաթնաժողովը որոշել է երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
copy image url

ԵՄ գագաթնաժողովը որոշել է երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Արտաքին 3 տարի առաջ - 16:44 25-06-2021

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած երկօրյա գագաթնաժողովում պայմանավորվել են երկարաձգել Ռուսաստանի դեմ մինչև հուլիսի վերջը գործող տնտեսական պատժամիջոցները: Ընդունված որոշման համաձայն՝ պատժամիջոցները կպահպանվեն ևս 6 ամիս:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրախորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակության իր աղբյուրին, ոչ ոք դեմ չի արտահայտվել պատժամիջոցների երկարաձգմանը, քանի որ Մինսկի համաձայնագրերի իրագործման հարցում զգալի առաջընթաց չի նկատվել:

Պաշտոնական ընթացակարգը կգործի գագաթնաժողովից հետո:

Ամենից շատ դիտված