Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով
copy image url

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով

Ներքին 3 տարի առաջ - 11:42 24-06-2021

ՀՀ կառավարության նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին որոշումը:

Էկոնոմիկային նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծումը 6 ամսով դադարեցնելու ժամկետը լրանում է հուլիսի 1-ին, և նոր որոշման անհրաժեշտություն կա, որով կնախատեսվի ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ծագում ունեցող հիմնական, վերջնական սպառման ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանարաետություն:

«Թուրքական ծագման ապրանքների ներմուծումը պետք է դիտարկել ոչ միայն որպես Թուրքայի նկատմամբ տնտեսական բնույթի սանկցիա, այլև անվտանգության տեսանկյունից` հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորման դադարեցում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Որոշումն ընդունվեց միաձայն: