Կրակային պատրաստության գործնական պարապմունք 4-րդ զորամիավորումում․ ՊՆ
copy image url

Կրակային պատրաստության գործնական պարապմունք 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Ներքին 3 տարի առաջ - 22:03 23-06-2021

Հունիսի 23-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։

Մինչ այդ, անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։ Ստուգվել են սպաների՝ հաստիքային զենքով կրակ վարելու անհատական կարողությունները: