Փախստականների հարցով Թուրքիայի հետ համաձայնագիրը անհրաժեշտ է պահպանել. Մերկել
copy image url

Փախստականների հարցով Թուրքիայի հետ համաձայնագիրը անհրաժեշտ է պահպանել. Մերկել

Արտաքին 3 տարի առաջ - 15:54 22-06-2021

Գերմանիան անհրաժեշտ է համարում փախստականների հարցով Թուրքիայի հետ համաձայնագրի պահպանումը և հետագա զարգացումը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք առայժմ աշխատում ենք (առաջիկա) (ԵՄ) գագաթնաժողովի որոշումների վրա: Կարծում եմ, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև այդ համաձայնագիրն ունի կարևոր նշանակություն, այն պետք է ավելի զարգացվի»,- ասել է Մերկելը: «Ես համոզված եմ դրանում»,- հավելել է կանցլերը:

Ամենից շատ դիտված