Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գրասենյակը՝ վերջինիս՝ ՊՆ նախարար դառնալու մասին
copy image url

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գրասենյակը՝ վերջինիս՝ ՊՆ նախարար դառնալու մասին

Ներքին 3 տարի առաջ - 11:58 22-06-2021

Այսօր՝ վաղ առավոտյան, «Իրավունք» թերթը տեղեկություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին պատրաստվում է նշանակել պաշտպանության նախարար:

Օրագիր.news-ը փորձեց կապ հաստատել Սամվել Բաբայանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Մենք դիմեցինք Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գրասենյակ՝ պարզաբանելու տարածված լուրը: «Նման առաջարկություն Սամվել Բաբայանը չի ստացել, իսկ լուրն ապատեղեկատվություն է»,- հաղորդեցին գրասենյակից:

Ամենից շատ դիտված