Ադրբեջանը դառնալու է Եվրոպայի ու եվրոպական արժեքների վերջին գերեզմանափորը․ Ն․ Զոհրաբյան
copy image url

Ադրբեջանը դառնալու է Եվրոպայի ու եվրոպական արժեքների վերջին գերեզմանափորը․ Ն․ Զոհրաբյան

Ներքին 3 տարի առաջ - 10:08 22-06-2021

Նախկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեսանյութ է տարածել ԵԽԽՎ-ում իր ելույթից, որի շրջանակում կրկին անդրադարձել է հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությանը․

«Ես խոսել եմ երկու շաբաթ առաջ հայրենիք վերադարձած տղաների հետ։ Բաքվի բանտում նրանք տեսել են դժոխքը, նրանք եղել են դժոխքում։

Ադրբեջանին կոչերով և հորդորներով դիմելն այլևս անիմաստ է։

Եվ ես նորից և ամեն օր կոչ եմ անելու կոնկրետ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ, այլապես Ադրբեջանը դառնալու է Եվրոպայի ու եվրոպական արժեքների վերջին գերեզմանափորը»։

Ձեզ գուցե հետաքրքրի