Հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան, որն այս օրերին հանգստանում է Եգիպտոսում, մահվան մասին անկեղծ խոստովանություն է արել։ Նա խոստովանել է, որ նախկինում երազում էր, որ իր աճյունափոշին շաղ տան օվկիանոսի վրա, սակայն հիմա այլ վերաբերմունք ունի այդ երևույթի նկատմամբ։
«Ես ավելի շատ սիրում եմ նայել օվկիանոսին ու ծովին, քան գտնվել դրանում։ Քայլել ափով, լսել ալիքների ձայները, իսկ լողալն առհասարակ պարտադիր չէ ինձ համար։ Մանկության տարիներին ես մտածում էի, որ մահից հետո ուզում եմ, որ իմ աճյունափոշին շաղ տան օվկիանոսի վրա։ Իսկ հիմա կարծում եմ, որ նույնիսկ աճյունափոշուս համար այնքան էլ հարմար չէր լինի քայքայվել օվկիանոսի խորքերում»,- Instagram-ի իր էջում հրապարակված լողափնյա լուսանկարի մեկնաբանություններում գրել է Չեխովան։