Մաքս Պլանկի ֆիզիկայի և բժշկության կենտրոնի և իմունոթերապիայի գերմանական կենտրոնի մի խումբ գիտնականներ պարզել են, որ կորոնավիրուսային վարակը արյան բջիջների վրա ազդելու ունակություն ունի: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Biophysical Journal-ում:
Մասնագետներն ուսումնասիրել են 17 հիվանդի, 14 առողջացածի և 24 առողջ մարդկանց ավելի քան 4 միլիոն արյան բջիջները: Նրանք դարձել են վերահսկվող խումբ: Արդյունքները ցույց են տվել, որ երկար ժամանակահատվածում կորոնավիրուսային վարակը ազդում է կարմիր և սպիտակ արյան բջիջների չափի և պնդության վրա, ինչը հանգեցնում է նաև որոշ բջիջների դեֆորմացման:
Այս փոփոխություններից մի քանիսը հիվանդանոցում նկատվել են հոսպիտալացումից յոթ ամիս անց: Գիտնականները պարզել են, որ սա վարակի երկարատև հետևանքների օրինակներից մեկն է, որը մի կողմից բացատրում է անոթային խցանման և թոքային էմբոլիայի աճի ռիսկը կորոնավիրուսային հիվանդների մոտ, իսկ մյուս կողմից՝ բջիջներում թթվածնի պակասը։
Ավելի վաղ Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները պարզել էին, որ COVID-19 հիվանդությունը կարող է հանգեցնել Գիլյեն-Բարեի համախտանիշի զարգացմանը: