Թուրքիայի հավաքականը ընթացիկ Եվրոյի ձևաչափի պատմության մեջ առաջինն է (երբ խաղում են 16 և 24 թիմեր), որը մրցաշարն ավարտում է զրո միավորով։ Այսպիսի ցուցանիշ այս հավաքականի դեպքում գրանցվում է երկրորդ անգամ:
Թուրքիայի հավաքականն ընդգրկված էր Եվրո-2020-ի A խմբում և երեք հանդիպումներում կրել է նույնքան պարտություն։
1996 թ. Եվրոպայի առաջնությունում այս հավաքականը ևս ոչ մի միավոր չէր վաստակել՝ չկարողանալով գրավել մրցակիցների դարպասը և բաց թողնելով 5 գնդակ։
Նշենք նաև, որ բոլորից շատ գոլ Եվրո-2020-ում, այս պահի դրությամբ, բաց է թողել Թուրքիայի հավաքականը՝ 8 գնդակ։