Ըստ նախնական տվյալների՝ ԱԺ 2021 թ․ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 %-ը
copy image url

Ըստ նախնական տվյալների՝ ԱԺ 2021 թ․ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 %-ը

Ներքին 3 տարի առաջ - 21:14 20-06-2021

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49,4 տոկոսը. քվեարկությանը մասնակցել է 1 մլն 281 հազար 174 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել էր ընտրողների 48,63 տոկոսը (1 մլն 260 հազար 840 ընտրող):

Երևանում ընտրություններին մասնակցել է ընտրողների 51,55 %-ը (442 846 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 38,42 %-ը (46 912), երրորդ քաղաք Վանաձորում՝ 47,55%-ը (44 554):

2018-ի ԱԺ արտահերթ ընտրություններին Երևանում քվեարկել էր ընտրողների 47,6 տոկոսը (404 599), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 39,22 տոկոսը (48817), Վանաձորում՝ 46,66 տոկոսը (44949):

Քվեարկության մասնակցության ամբողջական արդյունքներն այստեղ։

Ամենից շատ դիտված