Ամառային սեզոնի բնորոշ շոգը մեծացնում է տարվա այս ժամանակահատվածում սննդային թունավորման ռիսկը, և առավել հաճախ դա տեղի է ունենում ձվի, ձկան, ծովամթերքի և հավի մսի պատճառով, բայց կան նաև այլ վտանգավոր սննդատեսակներ: Այս մասին հաղորդում է La Vanguardia իսպանական թերթը:
Հոդվածի հեղինակը բացատրել է, որ թունավորման դեպքերի աճը պայմանավորված է նրանով, որ բարձր ջերմաստիճանը արագացնում է բակտերիաների և տարբեր մանրէների բազմացումը: