Հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար կսահմանվի 10 հազար դրամ տուրք մեկ քառակուսի մետրի դիմաց
copy image url

Հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար կսահմանվի 10 հազար դրամ տուրք մեկ քառակուսի մետրի դիմաց

Ներքին 3 տարի առաջ - 21:37 19-06-2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել, որով առաջարկում է բացօթյա հանրային սննդի ծառայությունը կազմակերպել երկու սեզոնով՝ ամառային և ձմեռային։ Երևանի տարածքում կթույլատրվի ամառային՝ մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ և ձմեռային՝ նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը, հանրային սննդի ծառայություն կազմակերպման համար:

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից տարածքներում ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար կսահմանվի 10 հազար դրամ տուրք մեկ քառակուսի մետրի դիմաց: