Արմեն Չարչյանի ձերբակալությամբ իշխանությունը քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում․ Վազգեն Մանուկյան
copy image url

Արմեն Չարչյանի ձերբակալությամբ իշխանությունը քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում․ Վազգեն Մանուկյան

Ներքին 3 տարի առաջ - 19:21 19-06-2021

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ապօրինի ձերբակալությամբ գործող իշխանությունը մեր երկրում քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում, ինչպիսին չի եղել նախորդ 30 տարիների ընթացքում։

Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և կոչ անում իրավապահ համակարգին անհապաղ ազատ արձակել անվանի բժշկին։

Հուսադրողն այն է, որ այդ էջը շատ շուտով մեկընդմիշտ կփակվի։ Սրանով այս իշխանությունը հերթական խայտառակ էջն է բացում մեր նորանկախ պատմության մեջ»,- նշված է հայտարարության մեջ: