Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Կիմ Չեն Ընը երդվել է, որ կուսակցության ղեկավարությամբ երկիրը կհաղթահարի ներկա և ապագա բոլոր խնդիրներն ու դժվարությունները: Այս մասին հայտնում է Կենտրոնական տեղեկատվական կենտրոնը:
«Գլխավոր քարտուղարը կուսակցության կենտկոմի անունից հանդիսավոր երդվել է, որ կուսակցությունը, անշուշտ, կհաղթահարի հեղափոխության ճանապարհին կանգնած բոլոր դժվարությունները ... առանց չնչին շեղումների հավատարիմ կմնա հեղափոխական գաղափարին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հունիսի 15-ին մեկնարկած քառօրյա նիստի ընթացքում քննարկվել են կուսակցությունների կառուցման, Հյուսիսային Կորեայի տնտեսական իրավիճակի, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրների հետ կապված թեմաներ: