ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ երեկվա օրը կապիտուլյանտի հերթական մեխն էր իր սեփական քաղաքական դագաղի մեջ:
«Երեկ ամբողջ օրը լրահոսը ծփում էր, եռում էր պարզապես ահազանգերից, թե ինչպես է օգտագործվում վարչական ռեսուրսը մարդ քերելու և հանրահավաքին լցնելու համար: Այդ տականքների համար սեփական ժողովրդի վրա ազդելու հնարավորությունը սահմանափակվում է այդ ժողովրդից մասովկա, դեկորացիա ստանալու և այդ ֆոնին բեմի վրա ծղրտալու համար: Ես անձամբ գրել եմ կոնկերտ ժամեր ու քաղաքներ, որտեղից են շարժվել ավտոբուսները: Ըստ մամուլի տեղեկությունների՝ հրապարակ բերման են ենթարկվել նաև հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդիկ: Սա քաղաքական թրաֆիքինգի ամենազըռ, ամենացայտուն օրինակն է: Անգամ այդքանից հետո հրապարակը լցնել չստացվեց, անգամ Նիկոլ փաշինյանին մոտ կանգնած մարդիկ զեկուցում էին ընդամենը 21 հազար մարդու մասին: Սա խոսում է այն մասին, որ վարչական ռեսուրսը ևս չի աշխատում: Երեկվա հանրահավաքը քաղաքական իմպոտենցիայի և տկարության ամենատեսանելի արտահայտումներից մեկն էր»,- ասաց Աշոտյանը: