Էրդողանն ասել է, որ ԵՄ-ն առանց Թուրքիայի չի կարող դառնալ ուժի կենտրոն
copy image url

Էրդողանն ասել է, որ ԵՄ-ն առանց Թուրքիայի չի կարող դառնալ ուժի կենտրոն

Արտաքին 3 տարի առաջ - 12:12 18-06-2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել ընդունել հանրապետությունն իր կազմի մեջ՝ շեշտելով, որ առանց Անկարայի Բրյուսելը չի ​​կարող դառնալ ուժի կենտրոն:

«Մենք ուզում ենք վերջապես հասնել ԵՄ-ին ձգտելու մեր երկար տարիների արդյունքին: Անհնար է, որ ԵՄ-ն ուժի կենտրոն դառնա առանց դրանում Թուրքիայի ներկայության: Մենք ուզում ենք, որ ԵՄ-ն հնարավորինս շուտ ազատվի այն կուրությունից, որի մեջ հայտնվել է»,- ասել է Էրդողանը:

Համապատասխան հայտարարությունը նա արել է Անթալիայում Հարավարևելյան Եվրոպայի երկրների գագաթնաժողովում:

Թուրքիայի Եվրասոցացման համաձայնագիրը ստորագրվել է 1963 թվականին: 1987 թ. Անկարան դիմել էր ԵՄ-ին անդամակցելու համար, անդամակցության բանակցությունները սկսվել էին 2005 թ., բայց մի քանի անգամ դադարեցվել են:

Ամենից շատ դիտված