Այս պահի դրությամբ պատերազմի զոհերի թիվը 3705 է․ Նիկոլ Փաշինյան
copy image url

Այս պահի դրությամբ պատերազմի զոհերի թիվը 3705 է․ Նիկոլ Փաշինյան

Ներքին 3 տարի առաջ - 23:25 17-06-2021

Առաջին ալիքի «Հայաստանն ընտրում է» նախընտրական չորրորդ մեծ բանավեճի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անհասկանելի է ընդդիմության կողմից պատերազմի զոհերի և անհետ կորածների թվի ուռճացումը։

«Այս պահի դրությամբ պատերազմի զոհերի թիվը 3705 է, անհետ կորածներինը՝ 268, ունենք 60 հաստատված գերի և ունենք վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այս ընթացքում վերադարձվել են 89 գերեվարված անձինք, որոնցից 6-ը գերեվարված են եղել մինչև պատերազմը։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 1994 թվականից մինչև այսօր Հայաստանում 395 անձ անհետ կորած է համարվում։

Ամենից շատ դիտված