«Պատիվ ունեմ» դաշինքի անդամները՝ դաշինքի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Արթուր Վանեցյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունիսի 17-ին հանդիպում են ունեցել Գյումրիում:
Նրանք ներկայացրել են դաշինքի ծրագիրը ստեղծված ծանր ճգնաժամային վիճակից մեր պետությունը դուրս բերելու ուղղությամբ, ինչպես նաև տարբեր ոլորտներում մեծ փորձառություն և գիտելիք ունեցող՝ «Պատիվ ունեմ» դաշինքի կադրային մեծ ներուժը:
«Մենք որևէ մեկի նկատմամբ թշնամությամբ լեցուն չենք, մենք թշնամանք չունենք ոչ մեկի նկատմամբ, բայց 5 հազարից ավելի զոհերի հիշատակը, մեր կորսված տարածքները՝ 200-ից ավելի քաղաքներ, գյուղեր ենք զիջել, 8 հազար քառակուսի կիլոմետր, հազարավոր պատմական հուշարձաններ: Այսինքն՝ մեր պատմության մի մասը մենք տվել ենք թուրքին, տվել ենք ադրբեջանցուն: Բա ինչ-որ մեկը դրա համար պիտի պատասխան տա, չէ՞: Կամ գոնե պետք է իմանանք՝ ինչու այդպես եղավ»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը նաև ասաց․«ՀՀԿ-ն ցանկանում է ստեղծել քննիչ հանձնաժողով, որը կպարզի, թե ինչպես էս կապիտուլյանտը երկիրը հասցրեց էս վիճակին, ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց, ինչպես եղավ, որ պատերազմում մենք ուղղակի ջախջախվեցինք, և այդ հանձնաժողովի նախագահը, եթե կուզենան, ես կլինեմ»: