Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը նվերներ են փոխանակել Ժնևում կայացած հանդիպմանը: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանի ղեկավարը Ամերիկայի առաջնորդին նվիրել է «Մոսկվա» ժողովրդական արվեստի փայտյա ձեռագիր հավաքածուն, իսկ Բայդենը՝ բյուրեղյա քանդակ և «Ավիատոր» ակնոցներ, որոնք հաճախ ինքն է կրում:
Ավելի վաղ Բայդենը նշել էր, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները պետք է լինեն կայուն ու կանխատեսելի: Պուտինը, իր հերթին, ասել է, որ բանակցությունները լավ են անցել:
Հունիսի 16-ին Ժնևում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ նահանգների ղեկավարների հանդիպումը: Բանակցությունները բաղկացած էին երկու մասից. Նեղ և ընդլայնված ձևաչափով: Ընդհանուր առմամբ՝ հանդիպումը տևել է մոտ 4,5 ժամ: