Ավստրալիացի երկվորյակ քույրերը, որոնք ճանաչվել են որպես «աշխարհի ամենամիանմանները», նշանվել են իրենց սիրեցյալի հետ, որի հետ նրանք հանդիպում էին արդեն ինը տարի: Իրենց պատմությունը նրանք պատմել են Daily Mail-ին:
Պերտի 35-ամյա բնակիչներ Աննա և Լյուսի Դեսինկները հայտարարել են 37-ամյա Բեն Բիրնի հետ նշանադրության մասին: Տղամարդը հարսնացուներին նվիրել է երկու միանման եռյակ-մատանիներ՝ որպես իրենց յուրահատուկ միության խորհրդանիշ: «Աննա և Լյուսի, դուք ինձ համար աշխարհում ամենակարևորն եք, և ես ուզում եմ ամբողջ կյանքս անցկացնել ձեզ հետ», - ասել է նա:
Եռյակը հանդիպում է 2012 թվականից: Քանի որ Ավստրալիայի օրենքները արգելում են ունենալ մեկից ավելի օրինական ամուսիններ, այժմ Աննան, Լյուսին և Բենը փնտրում են մի երկիր, որտեղ նրանք կհամաձայնվեն պաշտոնապես գրանցել իրենց եռյակի միությունը:
Կանայք պատմել են, որ իրենց ամբողջ ժամանակն անցկացնում են միասին և սկսում են անհանգստանալ, եթե նույնիսկ կարճ ժամանակով բաժանվում են: «Չգիտեմ ինչպես դա անվանել: Մենք պարզապես չենք կարող նորմալ գործել առանց իրար», - հարցազրույցում ասել է Աննան: