Մեր դատական համակարգում տեղի են ունենում շատ լուրջ, խորքային ու բովանդակային փոփոխություններ. Նիկոլ Փաշինյան
copy image url

Մեր դատական համակարգում տեղի են ունենում շատ լուրջ, խորքային ու բովանդակային փոփոխություններ. Նիկոլ Փաշինյան

Ներքին 3 տարի առաջ - 16:11 16-06-2021

Հայաստանում ակտիվորեն մեկնարկել է ընտրակաշառատուների բերքահավաքը: Ներկա պահին 5-ը կալանավորված են, 10 հոգի մեղադրյալ կա, 40-ն էլ՝ կասկածյալ: Այս մասին Վայքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ իրավապահները խոստանում են, որ ավելի ինտենսիվ բերքահավաք է լինելու:

«Այսօր Սերժ Սարգսյանի եղբորորդին դատապատվել է ազատազրկման, մի երկու օր առաջ էլ լուր տարածվեց, թե Սարգսյանի մյուս եղբորորդին ազատվել է քրեական պատասխանատվությունից: Սոցհարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիների մեծ մասը՝ 70 տոկոսը, կարծում է, որ դատական իշխանությունները կախված են նախկին իշխանություններից: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մեր դատական համակարգում տեղի են ունենում շատ լուրջ, խորքային ու բովանդակային փոփոխություններ, ինչը, սակայն չի նշանակում, որ մեր դատարաններում կոռումպացված դատավորներ չկան: Դատական համակարգը, ի վերջո, ինքնամաքրվելու է: Պետք է արձանագրել, որ այս ամենը մեր իշխանության օրոք է լինում, սա մեր հեղափոխության արդյունքն է, նախկինում սենց բան չէր կարող լինել: Ուստի՝ մենք պետք է համբերություն ունենանք ու ճանապարհի կեսից հետ չդառնանք»,- ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված