Superbet Chess Classic․ վերջին տուրում Արոնյանը միավորը կիսեց Ռաջաբովի հետ
copy image url

Superbet Chess Classic․ վերջին տուրում Արոնյանը միավորը կիսեց Ռաջաբովի հետ

Սպորտ 3 տարի առաջ - 11:58 15-06-2021

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվեց Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարը, որի վերջին տուրում Լևոն Արոնյանը միավորը կիսեց Թեյմուր Ռաջաբովի հետ։

Վաստակած 5 միավորով Արոնյանը գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ 6 միավորով հաղթող ճանաչվեց Շախրիյար Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ Արոնյանը այս մրցաշարի շրջանակում հաղթանակ է տարել Ալեքսանդր Գրիշչուկի և Բոգդան–Դանիել Դյակի նկատմամբ, ոչ-քի է խաղացել Կոնստանտին Լուպուլեսկուի, Ուեսլի Սոյի եւ Ֆաբիանո Կարուանայի, Անիշ Գիրիի և Մաքսիմ Վաշիե–Լագրավի հետ, իսկ միակ պարտություոնը կրել է Մամեդյարովից:

Ամենից շատ դիտված