Կարեն Կարապետյանի մտերիմները ևս «Հայաստան» դաշինքի ցուցակում են․ Հրապարակ
copy image url

Կարեն Կարապետյանի մտերիմները ևս «Հայաստան» դաշինքի ցուցակում են․ Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 08:10 15-06-2021

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարություն տարածեց, որ աջակցում է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին։ Բացի այդ, նրա մտերիմ մարդիկ ներգրավված են Քոչարյանի նախընտրական կամպանիայում։ Ցուցակի 23-րդ համարը վարչապետ Կարապետյանի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է, որը նրա ստեղծած ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավարն էր, իրավաբան Արամ Վարդեւանյանը Կարապետյանի գլխավոր օգնականն էր։ Նրա մեկ այլ խորհրդական՝ «Գազպրոմ Արմենիայի» լրատվականի երկարամյա ղեկավար Շուշան Սարդարյանն էլ Քոչարյանի շտաբի մամուլի ծառայությունն է համակարգում։ «Հայաստան» շարժման օգտին է աշխատում նաեւ Կարապետյանի սանիկ Արսեն Հարությունյանը՝ Ջրային տնտեսության կոմիտեի նախկին նախագահը»։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված