Պատերազմը չի ավարտվել, պատերազմի հետևանքներն առկա են. Արամ Մանուկյան
copy image url

Պատերազմը չի ավարտվել, պատերազմի հետևանքներն առկա են. Արամ Մանուկյան

Ներքին 3 տարի առաջ - 22:35 14-06-2021

«Պատերազմը չի ավարտվել, պատերազմի հետևանքներն առկա են։ Աշխարհում չկա երկիր, որ 200 հոգի գերի ունենա, և նրանց մեջ լինեն կանայք։ Աշխարհում չկա մի երկիր, որի տարածք է մտնում թշնամին և ձայն հանող չկա։ Սեղանին դրված են փաստաթղթեր, սպասվում են փաստաթղթեր, որի դեպքում, հատկապես՝ Նիկոլի ընտրության ժամանակ, Հայաստանը կորցնելու ենք կտոր-կտոր»,- այսօր՝ հունիսի 14-ին, շարունակվող քարոզարշավի ընթացքում հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Նրա խոսքերով՝ եթե պետությունն ուժեղ լիներ, աջակիցներ ունենար, միջազգային կառույցներն աջակցեին, գերիները վաղուց պետք է վերադարձած լինեին։

«Ղարաբաղում պարտվել ենք, Հայաստանն է ձեռքից գնում, Հայաստանը կորցնում է իր պետականությունը։ Սա է վտանգը»,- ասաց Արամ Մանուկյանը։

Ամենից շատ դիտված