Հայաստանում մաֆիոզ կառավարման հոգևոր հայրը Ռոբերտ Քոչարյանն էր․ Լևոն Զուրաբյան
copy image url

Հայաստանում մաֆիոզ կառավարման հոգևոր հայրը Ռոբերտ Քոչարյանն էր․ Լևոն Զուրաբյան

Ներքին 3 տարի առաջ - 16:58 12-06-2021

Տեքստիլագործների ակումբում քարոզարշավի ժամանակ այսօր ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Երկու խոսք ասեմ այն հավակնորդի մասին, որը իբրև հավակնում է, որ ինքը ուժեղ ձեռք է, հեսա Հայաստանին կհավաքի, հեսա պետությունը հավաքելու դերը ինքը կստանձնի։ Խոսքս Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Սա ինչու է լուրջ պրոբլեմ, որովհետև իրականում շատերը Նիկոլ Փաշինյանին՝ ձախողված, անմեղսունակ ղեկավարին այսօր աջակցում են բացառապես մի պատճառաբանությամբ, որ հանկարծակի էս հրեշը չգա իշխանության Հայաստանում։ Եվ ճիշտ են ասում, ի՞նչ ենք տեսել, տեսել եք կոռուպցիոն համակարգի՝ վերևից վայր սիրուն աշխատող կազմակերպված համակարգի հոգևոր հայր, նա էր ստեղծողը։

Հայաստանում մաֆիոզ կառավարման հոգևոր հայրը Ռոբերտ Քոչարյանն էր, գլխավոր ճարտարապետը։ Մարդիկ ասում են ՝ գա, նորից վերականգնի ճորտատիրական կարգերը։ Նիկոլի փեշերից կբռնենք, միայն թե նման բան չլինի։ Մենք պետք է հայ ժողովրդին փրկենք իբրև թե «երկընտրանքից», չկա ոչ մի երկընտրանք, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ընտրանք չեն մեզ համար։ Երկուսն էլ չարիք են, հլը պարզ չէ, որն ավելի մեծ։ Մենք ցանկություն էլ չպիտի ունենանք պարզելու»,- ասաց Լևոն Զուրաբյանը։