26-ամյա Ջիջի Հադիդը ամառային արձակուրդներն անցկացնում է իր մայրիկի՝ Իոլանդայի՝ Փենսիլվանիայում գտնվող ընտանեկան ֆերմայում:
Արձակուրդում նրան ձանձրանաու ժամանակ չի տալիս ութ ամսական դուստրը՝ Հայը, որի հայրը մոդելի սիրեցյալ Զեյն Մալիկն է։ Փոքրիկի հետ Ջիջին վայելում է հանգստի բոլոր հաճույքները. նրանք լողանում են լողավազանում, արևահարվում և մաքուր օդ շնչում: «Ներշնչվեք ամառով» :
Հադիդը բոլորին խորհուրդ է տալիս ընկղմվել ամառային մթնոլորտի մեջ: Մոդելները սիրում են իրենց երեխաների հետ միանման հագնվել. Վերջերս Էմիլի Ռատաժկովսկին ցույց տվեց, որ ինքը որդու հետ «միասնություն է», երբ նույն գույնի լողազգեստներով լուսանկարներ հրապարակեց։ Այժմ նրա օրինակին հետևեց նաև Ջիջին՝ իր և դստեր համար նա ընտրելով Frankie's Bikinis-ի կանաչ լողազգեստները, որոնք պատվերով հատուկ նրանց համար էին կարված։ Հայի լողազգեստն այնքան է հուզել Ջիջիին, որ նա նույնիսկ արտասվել է։ Ջիջին դստեր դեմքը դեռևս թաքցնում է: Սակայն նույնիսկ այդ դեպքում մոդելի երկրպագուները Հային անվանում են հմայիչ նորածին, թեև չեն թաքցնում, որ շատ են ուզում տեսնել նրան։ «Դուք գեղեցիկ եք, բայց երբ կտեսնենք նրա դեմքը»: «Որքան արագ է նա մեծանում» «Երբ ցույց կտաս Հային, Ջիջի»: «Երկու գեղեցկուհիներ», - գրում են Ջիջի հետևորդները։