ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը օգնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պատրաստվելու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Այս մասին գրում է ամերիկյան Time ամսագիրը:
Ինչպես հաղորդել են ԱՄՆ վարչակազմի երեք ներկայացուցիչները, Բայդենը անցկացրել է ամենօրյա ճեպազրույցներ երկրի հետախուզության առաջատար դեմքի հետ, որը ԿՀՎ ղեկավարն էր՝ Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպան Բերնսը:
Նշվում է, որ Բերնսը կողմ է Մոսկվային զսպելուն, այսինքն՝ Վաշինգտոնի քաղաքականությանը՝ նման սառը պատերազմի տարիներին ամերիկյան իշխանությունների գործողություններին: