Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Կիևը խնդրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին օգնել բանակցությունների կազմակերպմանը։ Այս մասին գերմանական Tagesschau հեռուստահաղորդման եթերում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, գրում է SOVA-ն։
«Միակ լուրջ բանակցությունները, որ կարելի է վարել ռուսների հետ, հնարավոր կլինի նախագահների մակարդակով։ Իմ նախագահը պատրաստ է դրան։ Նման հանդիպում կազմակերպելու հարցում մեզ պետք է օգնեն միջազգային գործընկերները»,- հայտարարել է նա։