Փյունիկ-2-ում հանդես եկող 10 ֆուտբոլիստ հեռացել են Փյունիկից
copy image url

Փյունիկ-2-ում հանդես եկող 10 ֆուտբոլիստ հեռացել են Փյունիկից

Սպորտ 3 տարի առաջ - 13:39 11-06-2021

Փյունիկ-2-ում հանդես եկող Էմին Սնջոյանը, Աշոտ Բաղդասարյանը, Միքայել Ասլանյանը, Վահե Բեգոյանը, Էդգար Կարապետյանը, Դանիել Աղբալյանը, Վլադիմիր Ալլահվերդյանը, Էդգար Հայրապետյանը, Արթուր Պատատյանը և Էրիկ Ավետիսյանը հեռացել են Փյունիկից։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ավարտվել են ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետները։

Փյունիկ ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության գնացող սաներին՝ խաղաղ ծառայություն։