Սթոլթենբերգը և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ
copy image url

Սթոլթենբերգը և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ

Արտաքին 3 տարի առաջ - 21:27 10-06-2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցներ են ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ: Այս մասին դաշինքի ղեկավարը հայտարարել է Twitter-ում:

«Ես խոսել եմ մեր արժեքավոր գործընկերոջ՝ Ուկրաինայի նախագահի՝ Զելենսկու հետ: Մենք քննարկել ենք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը, տարածաշրջանի անվտանգության հարցը և Ռուսաստանի կողմից ուժերի անընդունելի կուտակումը»,- գրել է Սթոլթենբերգը:

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն քաղաքական և գործնական ոլորտներում հետևողականորեն աջակցում է Ուկրաինային, ինչպես նաև ողջունում է բարեփոխումները երկրում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր այն մասին, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում։ Նա շեշտել էր, որ եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, Մոսկվայի վրա արձակված հրթիռների թռիչքի ժամանակը կկրճատվի 7-10 րոպեով: Միաժամանակ Նախագահը նշել է, որ չկան երաշխիքներ, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի մաս: Ուստի Մոսկվան պետք է հաշվի առնի այդ հնարավորությունը և այդ հիմքի վրա հարաբերություններ կառուցի Կիևի հետ:

Ամենից շատ դիտված