Սյունիքում դատարկ զորամասեր կան, իսկ Գորիսի գունդն այլևս ռուսական է
copy image url

Սյունիքում դատարկ զորամասեր կան, իսկ Գորիսի գունդն այլևս ռուսական է

Ներքին 3 տարի առաջ - 13:27 09-06-2021

Օրագիր.News-ի հավաստի տեղեկություններով, Առաջին բանակային կորպուսի գնդերից մեկն անցել է ՌԴ զինված ուժերի հսկողության տակ:

Օրագիր.News-ը զրուցել է Գորիսի քաղաքացիներից մեկի հետ, որը հաստատեց, որ Գորիսի գունդը հանձնվել է ռուսական ռազմաբազային . «Հայ զինվորներին տեղափոխել են այլ զորամասեր, փոխարենը՝ գունդն անցել է ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանման հսկողության տակ. թե որքան ժամանակ է այդպես լինելու, մենք ոչինչ չգիտենք»:

Սյունիքում «խնդիրներն» այսքանով չեն սահմանափակվում. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Խնձորեսկի զորամասը զգալի կորուստներ է ունեցել: Զորամասն այժմ դատարկ է:

Մեր տեղեկություններով, Սյունիքում նման զորամասեր էլի կան: