Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկեն Ալեքսանդր Սպենդիարյանի 150- ամյակի միջոցառումները
copy image url

Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկեն Ալեքսանդր Սպենդիարյանի 150- ամյակի միջոցառումները

Ներքին 3 տարի առաջ - 21:10 07-06-2021

Մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանին նվիրված ծրագրերը կմեկնարկեն հունիսի 15-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով:

Համերգին, որը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում, կհնչեն «Երեք արմավենի», «Ղրիմյան էսքիզներ» գործերը, հատվածներ «Ալմաստ» օպերայից:

Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:

Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում։

Ամենից շատ դիտված