Տեխասի մի բնակչուհի ձերբակալվել է այն բանի համար, որ նա մի ամբողջ օր իր դստեր փոխարեն դպրոց է գնացել։ Այս մասին հաղորդել է Տեխասի KWTX հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ 30-ամյա Քեյսի Գարսիան, դեռահասի նման հագնված և պաշտպանիչ դիմակով, մտել է Սան Էլիզարիոյի դպրոց: Նա իր արարքը բացատրել է նրանով, որ ցանկացել է ապացուցել, որ դպրոցներում անվտանգությունը այնքան էլ լավ չի աշխատում:
Իր փորձի ընթացքում կինը, որը նաև բլոգ է վարում, տեսագրել է, թե ինչպես է շփվում ուսուցիչների և դպրոցի անձնակազմի հետ: Նրանք նրան դիմել են դստեր անունով և ոչինչ չեն նկատել։
Այսպես կնոջը հաջողվել է մնալ դպրոցում համարյա մինչև դասերի ավարտը, բայց հետո նա այնուամենայնիվ բռնվել է: Քեյսին կարծում է, որ իրեն բացահայտել են, քանի որ ուսուցիչներին ավելի շատ մտահոգել է իր հեռախոսը, քան այն փաստը, որ նա մեծահասակ էր, որը 13-ամյա դեռահաս էր ձևանում:
Գարսիային արդեն տնից բերման են ենթարկել ապօրինի ներխուժման և փաստաթղթերը կեղծելու համար։ Այս հանդիպում նա նույնպես նկարահանել է և տարածել սոցցանցերում։ Ավելի ուշ կնոջը բաց են թողել 7,8 հազար դոլար գրավի դիմաց։