Մադոննան նշել է հոր 90-ամյակը․ լուսանկարներ
copy image url

Մադոննան նշել է հոր 90-ամյակը․ լուսանկարներ

Ավելին 3 տարի առաջ - 11:30 05-06-2021

Ամերիկացի հայտնի երգչուհի Մադոննան նշել է իր հոր՝ Սիլվիո Չիկոնեի 90-ամյակը։ 62-ամյա երգչուհին Միչիգան նահանգի ընտանեկան խաղողի այգում տեղի ունեցած հավաքույթի լուսանկարները հրապարակել է իր սոցցանցերում։

Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

«Հայրս ըմբշամարտիկ է, իտալացի ներգաղթյալ, որը մեծացել է ԱՄՆ-ում և բազմաթիվ փորձությունների միջով է անցել, բայց միշտ համառորեն աշխատել է։ Նա ինձ սովորեցրել է՝ որքան կարևոր է աշխատասիրությունը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ քեզ»,- գրել է Մադոննան։