ԱՄՆ-ն հաստատուն քայլերով գնում է ԽՍՀՄ-ի ճանապարհով. Պուտին
copy image url

ԱՄՆ-ն հաստատուն քայլերով գնում է ԽՍՀՄ-ի ճանապարհով. Պուտին

Արտաքին 3 տարի առաջ - 09:01 05-06-2021

Միացյալ Նահանգները հաստատուն քայլերով գնում են Սովետական Միության ճանապարհով՝ թույլ տալով «կայսրությանը» բնորոշ սխալներ, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդպիսի կարծիք է նա հայտնել ՏԱՍՍ գործակալության կազմակերպած՝ համաշխարհային տեղեկատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:

«Որն է կայսրությունների խնդիրը. նրանց թվում է, թե իրենք այնքան հզոր են, որ կարող են թույլ տալ իրենց փոքր մեղքեր և սխալներ»,- ասել է ռուս նախագահը:

Ըստ նրա՝ իրենց ուժերին վստահ տերությունները խնդիրներ են ստեղծում իրենց համար՝ համարելով, որ միշտ կարող են դրանք լուծել: Այնուամենայնիվ, գալիս է մի պահ, երբ նման խնդիրներն «այլևս հնարավոր չէ լուծել»:

«Եվ Միացյալ Նահանգները վստահ քայլվածքով, վստահ քայլքով, հաստատուն քայլով, քայլում են ուղիղ Խորհրդային Միության ճանապարհով»,- եզրափակել է պետության ղեկավարը:

Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, թե հունիսի 16-ին Ժնևում ինչ թեմաներ է նախատեսում քննարկել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ: Մասնավորապես, Ռուսաստանի ղեկավարը մտադիր է անդրադառնալ ռազմավարական կայունության, զինաթափման, համավարակի, հակամարտությունների կարգավորման և էկոլոգիայի թեմաներին: