Այս գիշեր Արցախի Հանրապետության Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված Արմո Աբգարյանը Մարտունու շրջանի Գիշի գյուղից էր, 54 տարեկան, ամուսնացած էր ունի 4 զավակ։
Գիշի համայնքի ղեկավար Սերոբ Աղաբեկայնն
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Արմո Աբգարյանն ուրբաթ օրն էր դիրքեր բարձրացել։ «Արմոն լավ, չարչարվող մարդ էր, բազմազավակ հայր էր, չարչարվելով ընտանիքը պահում էր։
Արմոն 4 տղա ունի, 2-ը չափահաս են, 2-ը՝ անչափահաս։ Տղերքից մեկն էլ է աշխարհազորային, հոր հետ դիրքերում է եղել, որ դեպքը եղել է։ Լավ է՝ տղային էլ բան չի եղել։ Տղան էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ է վիրավորում ստացել, հիմա լավ է»։
Արմո Աբգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, հուղարկավորությունը մյուս օրը՝ Գիշի գյուղի գերեզմանատանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը:
Նարեկ Խաչատրյան