Իզաբելլա Աբգարյանը ստացավ համարժեք պատասխան․ Անի Խաչատրյան
copy image url

Իզաբելլա Աբգարյանը ստացավ համարժեք պատասխան․ Անի Խաչատրյան

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 10:47 20-04-2023
Տիկին Աբգարյանը փորձեց նախկին «Ելք» խմբակցությանը որակումներ տալ, դրա համար ստացավ համարժեք պատասխան, այն ինչ իրականությանն էր համապատասխանում իր անձի հետ կապված։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը։

Նշենք, որ նախօրեին Երևանի ավագանու նիստ էր գումարվել, որի ընթացքում ելույթ ունեցավ Իզաբելլա Աբգարյանը։ Նրա ելույթը բարկացրեց ավագանու անդամ Անի Խաչատրյանին, նրանց միջև տեղի ունեցավ բանավեճ։

«Իզաբելլան ինչ-որ որակումներ տվեց «Ելք» խմբակցությանը, նույնացրեց մեզ նախկինների հետ։ Ումից, որ ինքը դժգոհ էր բա ինչի՞ այդ քաղաքական ուժով դարձավ ավագանու անդամ, թե՞ իրեն մանդատն էր պետք, մանդատագողությամբ էր ուզում զբաղվել։ Փաստացի, երբ ինքը «Ելք» խմբակցությունից ընտրել է «Ելք» դաշինքին դժգոհ է մնացել, բայց ինքը դրանից հետո գնացել է այդ դաշինքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, որին հիմա ինչ-որ բանում մեղադրում է։ Տիկին Աբգարյանն ինքն իրեն հակասում է»,- ասաց Խաչատրյանը։

Ավագանու անդամի խոսքով, ինքը նույնպես կարող է բողոքել Աբգարյանից, քանի որ այս իշխանության հետ է եկել քաղաքապետարան․ «Ինքը դժգոհելու և բողոքելու տեղ չունի։ Բողոքել կարող ենք մենք իրենցից, եթե ինքն այդքան արդար է, պետք է հրաժարվեր նույնիսկ այդ մանդատից, որովհետև այդ մանդատը «Քաղաքացիական պայմանագրինն» է, չնայած դա ինձ ընդհանրապես չի վերաբերվում, ինձ դա միևնույն է, բայց ինչ վերաբերվում է դժգոհությանը, կրկնում եմ՝ ինքը դժգոհ է «Ելք» դաշինքից, «Ելք» խմբակցությունից, այդ խմբակցության անդամների հետ ինքը եկել է, ավագանու մանդատ է ստացել։

Ծիծաղելի է, անկեղծ։ Իմ խնդիրը ոչ թե տիկին Աբգարյանի ելույթի սկզբի մասն էր, դրա մասին թող մտածի իշխանությունը, իմ խնդիրը Աբգարյանի հետ «Ելք» խմբակցությանը որակումներ տալն էր։ Քանի որ մեր խմբակցությունը դա այն խմբակցությունն է, որը բարձր նշաձող է դրել Երևանի ավագանի ասած հասկացողության վրա։ Այդ խմբակցությունով են սկսել հասկանալ, թե ինչ է ավագանին, այդ խնբակցությունով են ավագանու դերը կարևորել, որից հետո նոր ինքը դարձել է ավագանի»,-եզրափակեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը այդ թեմայի շուրջ զրուցել է նաև Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC